Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երանի՜

Երանի՜
18.03.2025 | 12:28

Երանի՜ այն հային, որ արթնանում է իր տանը, քնում է իր անկողնում։

Երանի՜ այն հային, որ այցելում է իր շիրիմներին։

Երանի՜ այն հային, որ զոհ չի ունեցել։

Երանի՜ այն հային, որ երկրի կորուստ չի ունեցել։

Երանի՜ այն հային, որ հացի երազ չի տեսել։

Երանի՜ այն հային, որ «Հայրենիքիս ջուրը» չի երգել։

Երանի՜ այն հային, որն արցունքը ջրի տեղ չի խմել։

Երանի՜ այն հային, որ բարձը չոր է արթնացել։

Երանի՜ այն հային, որ գաղթականի ցուպ չի տեսել։

Երանի՜ այն հային, որ չի դավաճանվել։

Երանի՜ այն հային, որ իր ազգի մեջ իրեն ավելորդ չի զգացել։

Երանի՜ այն հային, որ քնից չի զրկվել։

Երանի՜ այն հային, որ խենթանալու վախ չունի։

Տե՜ր, վերցրու այս բոլոր «երանի՜»-ները քեզ և հային տուր ամրություն` պայքարելու և հաղթելու։

Երանի՜ այն հային, որ վրեժ ու հաղթություն է երազում։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ