Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյա, կարդինալ Քևին Ֆարելը, որը երկուշաբթի առավոտյան հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին, կծառայի որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոր պապի ընտրությունը՝ հայտնում է Վատիկանը: 77-ամյա Ֆարելը, որը ծնվել է Իռլանդիայում, վաղեմի կապեր ունի Միացյալ Նահանգների հետ:               
 

«ՈՒր ալ երթայ հայ, առաջին գործ կ՛ըլլայ եկեղեցի շինել, երկրորդ՝ տպարան»

«ՈՒր ալ երթայ հայ, առաջին գործ կ՛ըլլայ եկեղեցի շինել, երկրորդ՝ տպարան»
20.03.2025 | 13:45

Ես իմ ֆսֆսոց, տնքտնքոց գաղտնի կը պահեմ, կ՛ամչնամ, գիշեր ինքս ինծի կը տնքամ, կը ֆսֆսամ, առաւօտ ցոյց կու տամ, թէ առողջ, առոյգ եմ։ Ու գիտե՞ս, առողջ, առոյգ կը մնամ։ Հայը այդպէս է։ Մէկ ուրիշ պատուական յատկութիւն ալ ունի, գիր շատ կը սիրէ։ Ամերիկա կարգ մը հայերու կը հանդիպեմ, գրպաններէն բանաստեղծութիւն կը հանեն, կը կարդան։ Կը հարցնեմ, ումն է, Նարեկացիի՞նն է, Չարենցի՞նն է… Ոչ, իմս։ Բայց դուն կօշկակար ես… Կը պատասխանէ՝ այդ ցերեկը... Չեմ գիտեր ինչու, ակրոստիքոս շատ կը գրեն... Այդ շատ հետաքրրիր է իրենց համար։ Այդպէս մէկը, ատաղձագործ, իմ մասին ակրոստիքոս գրած էր, բերաւ, մօտս կարդաց…

Ուր ալ երթայ հայ, առաջին գործ կ՛ըլլայ եկեղեցի շինել, երկրորդ՝ տպարան.. Զարմանալի է, պատուական...

Վիլյամ Սարոյան

Վահագն Դավթյանի «Բարի Հսկան» գրքից

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 9475

Մեկնաբանություններ