Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նորից Քերթողահոր «Ողբը» հիշեցի

Նորից Քերթողահոր «Ողբը» հիշեցի
27.03.2025 | 16:19

2018 թ. աշնանը Դավիթաշենում խորհրդարանական ընտրությունների նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ կոչվածի ելույթից հետո պետերբուրգցի մեր հայրենակից հոգեբուժը զանգահարեց եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Ռուբեն, չի բացառում, որ վաղը, երբ Նիկոլը դատարանի առաջ կանգնի, դատարանը նրան ազատի՝ որպես հագեկան խնդիրներ ունեցող պացիենտի»։ Փորձեցի կատակել՝ այսինքն գժի թուղթ ունի՞…

«Չէ,- ընգծված լուրջ տոնով շարունակեց,- հոգեկան հիվանդին հատուկ բացահայտ սիմպտոմներ եմ տեսնում»:

Ճանանչված հոգեբույժը խորհուրդ տվեց մասնագիտական էքսպորտ հրավիրելու հարց բարձրացնել։

Ծանոթիս այս խոսքերը հաճախ եմ հիշում, հատկապես, երբ խորհրդարանում պատասխանում է պատգամավորների հարցերին։

Հիշու՞մ եք, մեկ անգամ էլ ԱԺ ամբիոնից «դուխով» հոխորտաց՝ «Մատ էլ թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։

Երեկ հերթական այդ օրերից մեկն էր՝ խորհրդարանի ամբիոնից ազդարարեց վարչապետի պաշտոնին կից երեք նախագահների քաղաքական դիակների մնացորդները հավաքողի իր նոր կարգավիճակի մասին…

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Նորից Քերթողահոր «Ողբը» հիշեցի…

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ