Անամոք ցավով ենք հայտնում՝ այսօր լրանում է 2016-ի քառօրյայում մեր հերոսական զավակին՝ Հայաստանի ու Արցախի Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՎԻԿՏՈՐ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻՆ կորցնելու 9-րդ տարին, ով մարտի մտնելուց ընդամենը կես ժամ առաջ պատգամել էր․
«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում, եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»։
Զավակս, հետևում ենք պատգամիդ ու չենք արտասվում, բայց և չենք էլ կարող չասել, որ քեզ նման զավակներ կորցնելով՝ երկիրն ենք մաշում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ