Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ

Իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ
16.04.2025 | 12:50

Գերագույն ապազգային տարրը 7 տարի պարտքով բյուջե է լցնում, բայց այնպես է աղմկում, կարծես սեփական քրտինքով է լցրել:

Եթե հաշվենք բյուջեի եկամուտն ու ծախսը, բացուրդը (դեֆիցիտ) և արտաքին պարտքի սպասարկումը, պարզ կդառնա նրա ԱԺ ամբիոնային նոպաների պատճառը:

Մեկ բան հստակ է, 2018-ից մինչ 2024-ի դեկտեմբերի հաշվարկով՝ ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 6.5 միլիարդ դոլարով, սա ավելին է, քան մինչև 2018թ. նորանկախ պետականության շրջանում կուտակված ամբողջ պարտքը: Սա վկայում է, որ 7 տարի ՀՀ բյուջեն կատարվել է արտաքին պարտքի հաշվին: ՔՊ-ի իշխանությունը, ներդրումային ծրագրերի հոսք ապահովելու փոխարեն, գերադասել է պարտքով պահել տնտեսությունը և դեռ մշակում է այնպիսի օրենքներ, որոնք վնասելու են տնտեսվարողին և մեծացնելու են ստվերը:

Սակայն նրանք այստեղ էլ կանգ չեն առնելու և շարունակելու են պարտք կուտակել, ինչպես նաև՝ տնտեսվարողին ռեպրեսիաների ենթարկելով, թանկացումներով, հարկերը բազմապատկելով , նոր հարկատեսակներ և տուրքեր սահմանելով խուսափել տնտեսական կոլապսից, իսկ իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Այս մարդիկ բազմիցս ապացուցել են, որ եկել էին հենց այդ նպատակով՝ թուլացնել և կազմաքանդել Հայկական 2 պետությունները. մեկը հանձնեցին, մյուսն ավիրում են՝ թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգային առումով:

Մեկ նախադասությամբ ՔՊ-ի իշխանավարումը կարելի է ձևակերպել այսպես՝ թշնամու շահերի լիարժեք սպասարկում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ