ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Անտարբերության սինդրոմ

Անտարբերության սինդրոմ
17.04.2025 | 21:08

Ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման, սկսման մասին անըդհատ խոսելը նաև ունի իր բացասական կողմը։ Երբ մի պետության ներսում սկսում են անընդհատ խոսել հնարավոր ռազմական գործողությունների մասին, հասարակությունը ձեռք է բերում, այսպես ասած, անտարբերության սինդրոմ։ Ճիշտ այն առածի նման, երբ մեկը միշտ գոռում է՝ հրդեհ, հրդեհ, մարդիկ իրար են խառնվում, հետո ասում է՝ խաբեցի, իսկ երբ իրապես հրդեհ է լինում, և սկսում է գոռալ, մարդիկ այլևս բանի տեղ չեն դնում, քանի որ մտածում են թե՛ խաբելու մասին, թե՛ այլևս անտարբեր են այդ մարդու ասածներին:

Երբ ինձ հարցնում են, թե արդյո՞ք հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, ես պատասխանում եմ, որ այդ գործողությունները չեն էլ ավարտվել, պարզապես ժամանակավոր դադար է։ Իսկ սա նշանակում է, որ մեր զգոնությունը չպետք է թուլացնել։ Բաքվի բռնապետը նաև այս կրակոցներով Հայաստանը դարձնում է ռիսկային և անհրապույր օտարերկրյա ներդրողների համար, իսկ գիտեք, թե դա արդեն ինչ է տնտեսության համար։ Ասելս այն է, որ չի կարելի անտարբեր լինել կրակոցի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ չի կարելի այդ կրակոցը դիտարկել որպես Հայրենիքի վերջ։ Այդ կրակոցը, թերևս, գյուղի, բնակավայրի, տան, մշակույթի տան վրա է ֆիզիկապես, բայց իրականում այն հենց Երևանի կենտրոնում է իր բացասական հետքը թողնում։ Պիտի հաղթահարենք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4807

Մեկնաբանություններ