ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն

Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
24.04.2025 | 11:16

Աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում երեկ և այսօր քննարկվում է այս հարցը, արտահայտվում են վախճանաբաններ, հոգևորականներ, վերլուծաբաններ…

Ապրիլի 21-ին, ինչպես արդեն հայտնի է, վախճանվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Գրեթե 400 տարի առաջ ի հայտ եկան կանխատեսումներ, թե ինչ կարող է սպասել աշխարհը հովվապետի մահից հետո։ Ինչն էր վախեցնում միլիոնավոր մարդկանց, երբ, ըստ մարգարեությունների, կգա աշխարհի վերջը, և ինչ է սպասվում Ռուսաստանին: Ահա այս հարցերին է անդրադարձել վերլուծաբան Դանիլ Չեռնիխն իր «Մարգարեության գաղտնիքները. ինչ է սպասվում աշխարհին Ֆրանցիսկոսից հետո» հրապարակմամբ:

Ֆրանցիսկոսի անվան հետ է կապված 1595 թվականին հրապարակված ուղերձը, ըստ որի, նա կարող է լինել Հռոմի վերջին պապը:

Ինչ է ասում մարգարեությունը

Գերագույն հովվապետերի մասին Սուրբ Մաղաքիա արքեպիսկոպոսի մարգարեությունը նկարագրում է դրանից հետո 112 պապի հաջորդականություն: Այն ավարտվում է Դատաստանի օրը, երբ Աստված կգա Երկիր դատելու։

«Վերջին հալածանքների ժամանակ սուրբ հռոմեական եկեղեցում կնստի Պետրոս Հռոմեացին, ով ոչխարներ պիտի արածեցնի բազում չարչարանքների մեջ. ինչի իրագործմամբ յոթ բլուրների քաղաքը կկործանվի, և ահեղ դատաստանը կդատի իր ժողովրդին: Վերջ»,-գրված է մարգարեությունների գրքում:

«Պետրոս հռոմեացի» արտահայտությունը կարող է ունենալ ոչ անձնական նշանակություն։ «Petrus Romanus»- ը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հռոմեական ամրոց»: Աշխարհում Ֆրանցիսկոսն ուներ Խորխե Մարիո Բերգոլիո անունը, սա է պապի աշխարհիկ անուն- ազգանունը: Նրա ազգանունը կարող է ծագել գերմանական «berg» բառից, որը թարգմանությամբ նշանակում է «լեռ»։ Նմանապես և հին հունարենից թարգմանվում է Պետրոս անունը: Ֆրանսերենից «բերգեր» բառը թարգմանվում է որպես «հովիվ», որը նույնպես հիշատակվում է մարգարեության մեջ:

Որ քաղաքները կարող են ավերվել

Վաղուց ընդունված է համարել, որ Հռոմը կանգնած է յոթ բլուրների վրա, բայց դա միակ քաղաքը չէ, որը համապատասխանում է մարգարեության մեջ նշված նկարագրությանը: Մոսկվան նույնպես ստեղծվել է յոթ բլուրների վրա։ Բացի այդ, Ռուսաստանի մայրաքաղաքը կոչվում է Երրորդ Հռոմ, ինչը նշանակում է շարունակականություն Հռոմեական կայսրությունից և Բյուզանդիայից: Հենց Հռոմի օրինակով է կառուցվել Բյուզանդիայի մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիսը, որն այժմ կոչվում է Ստամբուլ։

Կոստանդնուպոլիսը (Ստամբուլը), ըստ այլ մարգարեության, այլ կանխատեսումների, հույներին կվերադարձվի 2053 թվականին՝ Ռուսաստանի և Թուրքիայի պատերազմի արդյունքում, իսկ մինչ այդ թուրքերը կներխուժեն Բալկաններ և Ուկրաինա։ Ի դեպ, Կիևը նույնպես համարվում է յոթ բլուրների քաղաք և կանխատեսվել է, որ այն կործանվի:

«Աթոսը և Կիևն կընկնեն, կսկսվեն վանականների հալածանքները, կփրկվեն նրանք, ովքեր Քրիստոսից չեն նահանջում: Բայց ահա հոգևորականությունը գնում է պառակտման և հերետիկոսություն են կրում աշխարհականները: Սարսափելի ժամանակ և ողբերգական իրադարձություններ են սպասվում Ուկրաինայում»,- իր հոգևոր դստեր միջոցով փոխանցել է սխիարխիմանդրիտ Հովնան Օդեսացին:

Բացի վերոնշյալ քաղաքներից, յոթ բլուրների վրա կանգնած են Երուսաղեմը և Թեհրանը։ Վաշինգտոնը կառուցված է Կապիտոլիումի բլրի, Մերիդիան- Հիլլի, Ֆլաուեր- Հիլլի, Ֆորեստ- Հիլլի, Հիլբրուկի, Հիլլքրեստի և ՆոքսՀիլլի վրա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4178

Մեկնաբանություններ