Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում

Մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում
25.04.2025 | 12:38

Կա՞ մարդ, որ այս իշխանությունների 7 տարվա «հակակոռուպցիոն» քաղաքականության ու «թալանի վերադարձի» արդյուքներով զգացել է հանրային օգուտը:

Ըստ էության, «թալանչին» հենց ժողովուրդն էր, որովհետև մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում հարկերի բարձրացման, հանրային ծառայությունների թանկացման ու տուգանքների տեսքով:

Մի ասֆալտ են անում, որի համար վերցրած պարտքերն էլի ժողովուրդն է մարում: Մի քանի գյուղատնտեսական ծրագիր են անում, որոնցով իրականացվող (փաստագրված) չարաշահումներն էլի մնում են ժողովրդի վզին (պատասխանատուները դեռ աշխատում են): Կարելի է երկար թվարկել...

Կառավարության դիմաց ամեն օր հավաքվող սոցիալական խմբերի տարբեր «գումարտակները» մի օր «գնդեր» կազմած դուրս են գալու փողոց և ֆիքսեն, որ իրենց աղքատությունը ոչ թե իրենց գլխում է, այլ` կառավարության գլխի գլխում:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 4049

Մեկնաբանություններ