ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ անդամակցության բոլոր օգուտները։ «Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում: Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Մենք միասին վառ կրակ ենք անշեջ

Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
27.04.2025 | 11:14

Ժամանակին Իսրայելում մի թաք ծաղիկ էր աճել Եղիա անունով:

Չոր, չար ու մութ ժամանակներ էին:

Ժողովուրդը ծռվել էր իր հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներից, ուրացել հայրերի պատգամն ու ժառանգությունը:

Եղիային չէին հասկանում ու չէին ընդունում, հալածում էին ու ծաղրում:

Մաշող պայքարից հոգնած ու հալածված Եղիան էլ առանձնացել ու թաքնվել էր մի լքված քարայրում:

Եվ մի օր Աստված խոսեց նրա հետ.

«Եղիա՛, ի՞նչ կա այստեղ, ի՞նչ ես անում այս քարայրում, ինչու՞ ես թաքնվել»:

Նա էլ թե`

«Տե՛ր իմ, ժողովուրդը դրժել է ու մոռացել է ուխտերը, սկսել է թշնամիներին լսել և ընդօրինակել նրանց վարք ու բարքը, օտար կուռքերին է խոնարհվում, սպանում հերոսներին և միայն ես եմ մնացել հավատարիմ: Ես էլ չեմ ձգում... էլ ուժ չունեմ... իմ հոգին էլ առ, վերջանա»:

Տերն էլ պատասխանեց.

«Եղիա՛, դու մենակ չես, 7000-ի չափ մարդ ունեմ ժողովրդի մեջ, ովքեր չեն ծնկել թշնամու պաշտամունքի առաջ, չեն ծռվել ճշմարտությունից ու չեն հավատացել ստին, չեն ուրացել հայրերի ավանդը ... 7000 հոգի քո պես հավատարիմ ու պինդ մարդ կա, պարզապես դու նրանց տեղը չգիտես»:

Եվ Եղիան ուժ հավաքեց ու համարձակություն ստանալով` դուրս ելավ պայքարի...

ՈՒ երկնքից անշեջ կրակ իջեցնելով` ճշմարտությամբ լուսավորեց ու բացեց կուրացած ժողովրդի աչքերը

Գտե՛ք այդ մարդկանց:

Մենք միասին վառ կրակ ենք անշեջ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Մեկնաբանություններ