Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ի դեպ, այսպիսի պահանջ էր դրել նաև Ալիևը 2023-ի սեպտեմբերին

Ի դեպ, այսպիսի պահանջ էր դրել նաև Ալիևը 2023-ի սեպտեմբերին
15.05.2025 | 20:44

Երբ արցախցուն ասում ես հրաժարվի ԱՀ անձնագրից, դա նույն է, որ ասես հրաժարվի ազգանունիցդ։

Բավականին շատ են դեպքերը, երբ Արցախում լուրջ զինվորական ծառայություն անցած անձիք ցանկանում են ծառայության մտնել ՀՀ ԶՈՒ, բայց կանգնում են խնդրի առաջ, պահանջում են հրաժարվել Արցախի անձնագրից։

Սրանով Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կորցնում են լավ մասնագետների, լավ զինվորականների, այլև նպաստում մեր հայրենակիցների արտագաղթին, ինչը կրկին վնաս է ՀՀ-ի համար։

Ի դեպ, այսպիսի պահանջ էր դրել նաև ալիևը 2023-ի սեպտեմբերին, երբ Արցախը հայաթափվեց։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4234

Մեկնաբանություններ