Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսկ մեկը հարցրե՞լ է Փաշինյանին` Թուրքիան և Ադրբեջանը ցանկանու՞մ են խաղաղություն

Իսկ մեկը հարցրե՞լ է Փաշինյանին` Թուրքիան և Ադրբեջանը ցանկանու՞մ են խաղաղություն
23.05.2025 | 11:00

Նիկոլ Փաշինյանն իշխանություն գալով ամենաուժեղ հարվածը հասցրեց հայերի ազգային ինքնագիտակցությանը։

Նույնիսկ պատերազմից հետո շարունակում է այդ հարվածները և պնդում, թե առևտուրը, բաց սահմանները խաղաղություն կբերեն։

Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է ազգային նպատակներ, իսկ հիմա հայերին ձեռք են առնում, ծաղրում են` ազգային նպատակները բերելով մտցնելով առևտրի տիրույթ։

Իսկ մեկը հարցրե՞լ է Փաշինյանին` Թուրքիան և Ադրբեջանը ցանկանու՞մ են խաղաղություն։

Ինչպե՞ս է Ադրբեջանը ցանկանում խաղաղություն, երբ նույնիսկ ձեր պնդմամբ` ձեր իսկ ռազմագերիներին չի վերադարձնում։

Ինչպե՞ս է ցանկանում խաղաղություն, երբ Հայաստանի տարածքները հռչակում է իր պատմական տարածքներ։ Կամ Ադրբեջանն այդ ամենը ասում և անում է առանց Թուրքիայի համաձայնությա՞ն։

Նիկոլ Փաշինյանի պրմիտիվ պատկերացումները բնութագրում են իր թշվառ քաղաքականությունը:

Յակով ԿԵԴՄԻ

Իսրայելական «Натив»

հատուկ ծառայության նախկին ղեկավար

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ