Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը

ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը
28.05.2025 | 11:03

Երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի մեկնեցի Արցախ, սկսեցի ուսումնասիրել հայերիս մասին ադրբեջանական քարոզչական նյութերը։ Թշնամին ստեղծել էր հայի մի վիրտուալ կերպար, որը ցանկացած նորմալ մարդու մոտ գարշանք էր առաջացնում. անինքնասեր, ծախու, պիղծ, նենգ, վախկոտ, սնափառ, դավաճան, անհուսալի, արծաթասեր, խոսք չպահող, խոստումը դրժող, մեջքից խփող, սրբություն չհարգող։

Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «ՉՀԱՅ»-ի տեսակ ու մտածում էի՝ լավ, է՜սքան էլ սու՞տ։

Անցան տարիներ, ու հիմա ստիպված եմ փաստել, որ թշնամուն առժամանակ հաջողվել է ՉՀԱՅ-ի վիրտուալ տեսակը դարձնել իրական ու ստեղծել հայկական պետության նոր վերնախավ՝ ՉՀԱՅ-ի պատկերով ու նմանությամբ։

Դա նրանց հաջողվել է։

10-ից 10:

ՈՒստի սա գիտակցող մարդկանց թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ինքնության այդ խեղումը, այդ մուտացիան կանգնեցնելն ու դրա հետքերը վերացնելը։

Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Շահամիր Շահամիրյանը, Րաֆֆին, Գևորգ Չավուշը, Արամ Մանուկյանը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Վազգեն Վեհափառը, Ավոն, Լեոնիդը ՉՀԱՅ չեն եղել - ՀԱՅ են եղել։

ՀԱՅ են եղել։

ՀԱՅ են եղել։

ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը։

Սա՛ պետք է լինի մեր սուրբ պարտքը մեր նախնիների հիշատակի ու մեր սերունդների առջև։

Ես այդպես եմ մտածում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ

իվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am