Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը

Չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը
02.06.2025 | 12:32

Վերջին օրերին երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա կնոջ, ինչպես նաև նրանց վարքն արդարացնող ՔՊ խմբակցության խոսքերը, այդ թվում՝ Հայոց Եկեղեցու ու նրա հոգևոր սպասավորների նկատմամբ, ատելության քարոզ են, ու դա կործանարար է։

Ես կարծում եմ` նրանց այդ հոգեվիճակին ու էժան բառապաշարին են հասցրել իրենց վարկանիշի վերաբերյալ տվյալները։

Համաձայնեք՝ պոպուլիստ ղեկավարի համար հեշտ չէ համակերպվել այն բանի հետ, որ ինքը մսխել է 2018թ. հանրային վստահությունը, ձախողել կառավարումը, մարդկանց իրար հետ թշնամացրել ու մի ամբողջ ժողովրդի մեջ սերմանում է ծայրահեղականություն, երկիրը հասցրել է լինել-չլինելու սահմանագծին, թալանի վերադարձի դրոշակով թաթախվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ՝ հաստատակամ պահպանելով միայն ֆեյքերի բանակը։

Միանգամից բարձր պաշտոնների հասնելով` այդպես էլ պետական մտածողություն ձեռք չբերեցին, չհասկացան իրենց իսկական առաքելությունը, չդարձան հասարակության համար օրինակ։

Նրանց համար ստացվել է այնպես, որ նրանք հանուն իշխանություն պահպանելու, պետք է գործեն ադրբեջանական իշխանության շահերի տիրույթում, և այդպես էլ անում են, ընդ որում, ադրբեջանականի հետ սինքրոն՝ կոտրելով պայքարի մեր դիմադրողականությունը, ինքնության հենասյուները, անարգելով պատմությունն ու ազգային արժեքները:

Չեն կանգնում ոչինչի առաջ, ներառյալ` Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտումների, այդ թվում` քրեական հետապնդման ենթակա արարքների գնով:

Բանը հասավ նրան, որ վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին:

Այս պայմաններում, չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը։ Դա միայն ջլատում, թուլացնում է մեզ: Բայց պետք է պաշտպանենք մեր արժեքները` նաև թե´ նրանցից յուրաքանչյուրի, թե´ պետական մակարդակով քարոզվող ու հովանավորվող ատելության մերժումով:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ