Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Առանց նախաձեռնողական դոկտրինալ արտաքին քաղաքականության հնարավոր չէ կառուցել կայուն, կանխատեսելի և հզոր պետություն

Առանց նախաձեռնողական դոկտրինալ արտաքին քաղաքականության հնարավոր չէ կառուցել կայուն, կանխատեսելի և հզոր պետություն
06.06.2025 | 11:04

Ես հաճախ խոսում եմ դոկտրինալ արտաքին քաղաքականության անհրաժեշտության մասին, և շատերին թվում է, թե դա զուտ քաղաքագիտական նկատառում է, սակայն յուրաքանչյուր դիվանագետ կհաստատի, որ ռեակցիոն արտաքին քաղաքականությունը ամենավտանգավոր և ամենադժվար բանաձևն է դիվանագետի համար։

Երեկ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, որպես դիվանագետ ասաց, որ յուրաքանչյուր դիվանագետի համար մեծ բավականություն է իմանալ իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքները և ծառայել իր երկրին հենվելով այդ սկզբունքների վրա։

Պրոֆեսիոնալ դիավանգետի կողմից հնչեցված այս միտքը ևս մեկ անգամ հաստատում է իմ կողմից առաջարկված այն թեզը, որ առանց նախաձեռնողական դոկտրինալ արտաքին քաղաքականության հնարավոր չէ կառուցել կայուն, կանխատեսելի և հզոր պետություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ