Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում

Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում
09.06.2025 | 15:19

ՔՊ-ականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել՝ դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը:

Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.

- ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,

- հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,

- հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,

- մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումների ու գաղտնանկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6869

Մեկնաբանություններ

fo@irates.am