«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
10.06.2025 | 10:33
Ամա՜ն…
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» (Նիկոլի և իր ոհմակի հրեշապետությունում իբր թե կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող հանձնաժողով կա), մեր ունեցած միանգամայն հավաստի տեղեկատվության ու համապատասխան փաստաթղթի պատճենի համաձայն, «ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ հիմք ընդունելով դեպքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»:
Մեջբերումը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանի 05.06.2025թ թիվ 01/2324-2025 պատասխան գրությունից է:
Էլի զանգվածային լրատվության միջոցները… Բա որ այդ զանգվածային լրատվության միջոցները չլինեին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» ի՞նչ էր անելու… Առանց այդ հրապարակումների, զուտ «Ազգային ժողով» կոչվածի հայտնի նիստի տեսաձայնագրությունը բավարար չէ՞ր համարելու Հայաստանի գլխավոր գերագույն օրինախախտի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար…
Սա, իհարկե, այն դեպքն է, երբ եփված հավերը ոչ միայն կծիծաղեն, այլև բարձրաձայն կքրքջան, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նիկոլական իշխանության մաս հանդիսացող հիշյալ հանձնաժողովն, ի վերջ, ջրելու է Նիկոլի դեմ հարուցած վարույթը, կարճելու է այն և հայտարարելու, թե Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտում թույլ չի տրվել: Եվ եթե նույնիսկ ձևի, հավատ հաստատելու համար վարույթը չկարճի էլ, բավարարվելու է Նիկոլի հանդեպ որևէ նշանալի քայլ չհանդիսացող, անատամ մի որոշմամբ կամ հայտարարությամբ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 24
- ԱՄՆ-ը այլ ծրագրեր էլ ունի, հավանաբար, Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառում
- Վերջին մարտից առաջ. Իրանը սպանիչ պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի նոր հարվածին
- Իրանը նվաստացրել է ԱՄՆ-ին՝ որսալով նրա ստորջրյա գաղտնի դրոնը
- Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով. «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը». 3
- Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով. «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը». 2
- Ինչի հույս կարող է ունենալ Նիկոլ հայադավը՝ Էրդողանի հետ հանդիպելով ու հայտարարելով. «Անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը»
- Նիկոլ հայադավը Հայաստանի Անկախության տոնը տոնեց որպես Հայաստանի ադրբեջանականացման տոն
- Երեկ Անկախության տոնն էր, այն չտոնեցի, ոչ էլ շնորհավորեցի որևէ մեկին
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 54
- Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից. 2
- Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից
- Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին. Նիկոլի ոհմակը ոռնում է. 3
- Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին. Նիկոլի ոհմակը ոռնում է
- Պուտինը հասկացրել է, թե ինչ կորուստներ են սպասվում Հայաստանին, բայց Նիկոլը շարունակում է անտեսել զգուշացումները
- Պուտինը և ՌԴ փոխվարչապետը շրխկացրել են Նիկոլին՝ չի՛ խանգարում
- Լինելու է Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև բնակչության մի մասի սպանություն
- Գովազդված խաղաղությունն աստիճանաբար բացահայտվում է
- Վլադիմիր Պուտինին հասցեագրված սադրիչ ուղերձի նպատակը
- Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու նպատակի, Պուտինի ասածի, բազան հանելու հետևանքների և ընդդիմության լռության շուրջ
Մեկնաբանություններ