Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ղեկավարը սկզբում կզարմանա, հետո կմտածի՝ եթե ասում ա, ուրեմն մի բան գիտի

Ղեկավարը սկզբում կզարմանա, հետո կմտածի՝ եթե ասում ա, ուրեմն մի բան գիտի
12.06.2025 | 11:21

Եթե հանդիպում ես մի երկրի ղեկավարի, բայց չգիտես այդ երկրի անունն ու տեղը՝ ճիշտ կլինի արագ ու ինքնավստահ խոսես երկու երկրների դարավոր բարեկամությունից ու աճող ապրանքաշրջանառությունից։

Ղեկավարը սկզբում կզարմանա, հետո կմտածի՝ եթե ասում ա, ուրեմն մի բան գիտի, ի վերջո, փոխնախարար ա, չէ՞։

Հա, մեկ էլ լավ կլինի վերջում մի շիշ 5 000 դրամանոց կոնյակ նվիրես։

Եթե էդ ղեկավարը կասկածամիտ մարդ ա՝ ինտերնետով կգտնի հիմնարկիդ գնումների ցուցակը, կտեսնի, որ էդ շշի դիմացը գրած ա 105 000 դրամ ու խորը ակնածանքով կլցվի քո ու երկրիդ նկատմամբ։

Աղազար Ծովագնաց

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3489

Մեկնաբանություններ