Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պետք չէ տրվել միջուկային հիստերիայի

Պետք չէ տրվել միջուկային հիստերիայի
14.06.2025 | 16:08

Նաթանզի վրա Իսրայելի օդային հարվածներից հետո տեղեկատվական դաշտում կրկին շրջանառության մեջ դրվեցին վաղուց ծանոթ եզրույթներ՝ «ճառագայթում», «արտահոսք»... Լայն շրջանակներում այս բառերն ակամայից մտավախություններ են գեներացնում սպասվող միջուկային ապոկալիպսիսի մասին։ Մի կողմ թողնենք էմոցիաները և դիտարկենք զուտ փաստերը։

Նախ և առաջ՝ ատոմակայաններին հարված չի հասցվել:

Ոչ մի ԱԷԿ վնաս չի կրել։ Թիրախում է եղել Նաթանզի ուրանի հարստացման կայանը, որն ինժեներատեխնիկական նշանակության հարթակ է, այլ ոչ թե էներգետիկ ռեակտոր։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

Վնասվել են միայն վերերկրյա կառույցները՝ էլեկտրաբաշխիչ համակարգերը, օդափոխության խողովակները, փորձարարական արտադրամասը։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ գրանցվել է ներքին արտահոսք։ Այն մնացել է կայանի սահմաններում։ Շրջակա միջավայրն ու բնակչությունը վտանգված չեն։

Ինչո՞ւ ճառագայթումը դուրս չի եկել կայանից:

Գործածվել է ոչ թե պլուտոնիում կամ ատոմակայանների թափոններ, այլ ուրանի հեքսաֆտորիդ (UF₆)։ Սա մի նյութ է, որը՝

- ճառագայթում է հիմնականում ալֆա մասնիկներ, որոնք չեն անցնում նույնիսկ գիպսակարդոնե պատի միջով,

- վտանգավոր է միայն ներշնչման դեպքում, արտաքին ֆոն չի ստեղծում,

- հեշտությամբ մեկուսացվում է հերմետիկ տարածքներում։

Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը։

Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Նաթանզի ենթակառուցվածքների վնասումը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Ավելին՝ Իրանը տեխնիկապես ունակ է կարճ ժամանակում վերականգնել կայանի էներգամատակարարումը։

Հետևաբար, պետք չէ տրվել միջուկային հիստերիայի։ Վնասը կետային է, հետևանքները՝ սահմանափակ։

Այլ բան է միջուկային հարվածը, որին կանդրադառնամ առանձին:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2984

Մեկնաբանություններ