Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Շուտով Աբազյանն էլ ՖԲ էջ կունենա

Շուտով Աբազյանն էլ ՖԲ էջ կունենա
18.06.2025 | 13:03

Ամեն դեպքում՝ վատ լուր է: Եկողը, վստահաբար, ավելի նիկոլահպատակ է լինելու:

Մնում եմ իմ համոզմունքին՝ նման պաշտոնատար անձանց հրաժարականը կամ պաշտոնից ազատումը չի արդարացնում ոչ միայն այն ամենը, ինչ նրանք որպես հրաման կատարել են՝ չխորանալով հրամանի բովանդակության և թշնամական բնույթի մեջ, այլև այն ամենը, ինչ նրանք պիտի անեին ի պաշտոնե, ըստ Սահմանադրության, բայց չեն արել, այն է՝ ամեն գնով չեզոքացնել պետական հանցագործ վարչապետին՝ իր հանցախմբի հետ միասին:

Իսկ չեն արել բոլորը՝ առանց բացառության:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3809

Մեկնաբանություններ