Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած են

Իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած են
19.06.2025 | 11:33

Այլևս անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով, արդեն իսկ բացահայտորեն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում նաև։

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը։

Ակնհայտ է, որ իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած են: Իրավական պետության համար աղետ է, երբ այս ամենին էլ ավելանում է վարչապետի կողմից ատելության խոսքի լայն տարածումը և անհանդուրժողականության հրահրումը:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Դիտվել է՝ 6056

Մեկնաբանություններ

fo@irates.am