Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Այս առավոտ տեղի ունեցած իրադարձությունները բարբարոսական են և անընդունելի»

«Այս առավոտ տեղի ունեցած իրադարձությունները բարբարոսական են և անընդունելի»
22.06.2025 | 10:25

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․

«ԱՄՆ-ը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարվածելով Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ նպատակներով գործող միջուկային օբյեկտներին։

Այս առավոտ տեղի ունեցած իրադարձությունները բարբարոսական են և անընդունելի։ Դրանք անխուսափելիորեն կունենան ծանր հետևանքներ։

Իրանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իր ինքնիշխանության, շահերի և ժողովրդի իրավունքների պաշտպանման համար»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5642

Մեկնաբանություններ