Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թող իրենք իրենցից «խորապես հիասթափվեն», որ աշխատել չգիտեն կամ չեն ուզում

Թող իրենք իրենցից «խորապես հիասթափվեն», որ աշխատել չգիտեն կամ չեն ուզում
23.06.2025 | 19:20

Եթե ՀՀ ԱԳՆ-ն 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Ալիևի ելույթից հետո, որի ժամանակ Ալիևը հայտարարեց «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի մասին, ակտիվ աշխատեր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով, հիմա «խորապես հիասթափված» չէին լինի այն փաստից, որ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» նման վտանգավոր ձևակերպումներ են տեղ գտել։

Թող իրենք իրենցից խորապես հիասթափվեն, որ աշխատել չգիտեն կամ չեն ուզում։ Այս զավթողական հայեցակարգի տարածումը իրենց ՉԱՇԽԱՏԱՆՔԻ ուղիղ հետևանք է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ