Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նրանք Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում էին գործում

Նրանք Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում էին գործում
07.07.2025 | 11:37

Իրանի նահատակ նախագահ Իբրահիմ Ռաիսին և նահատակ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանը Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում էին գործում, և նրանց դիրքորոշումը հիրավի այդ պահին այն կռվաններից մեկն էր, որով չափազանց փխրուն իրավիճակում ինչ-որ բալանս կար Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք»-ի հարցը գոնե այդ ժամանակահատվածում ուժային ճանապարհով թույլ չտալու համար։

Հիշում եմ՝ այդ օրերին Ամիր-Աբդոլլահիանի հարցազրույցներն ու ելույթները, որոնք գլխավորապես պաշտպանում էին հայկական տեսակետը։

Նախագահ Իբրահիմ Ռաիսին ևս այդ օրերին չափազանց ակտիվ աշխատում էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պարբերաբար սրացումներ ու նոր հակամարտություն հրահրելուն ուղղված գործողություններ թույլ չտալու ուղղությամբ։

Հենց նրանց ժամանակ էր, որ շատ հայեր սկսեցին որպես անփոխարինելի դաշնակից դիտարկել Իրանին։

Հիշում եմ, թե նրանց ողբերգական մահը ինչքան ցավ առաջացրեց հայերիս շրջանում։

Եվ դա անկեղծ ցավակցություն էր:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ