Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհն էսպես ու՞ր կերթա

Աշխարհն էսպես ու՞ր կերթա
10.07.2025 | 20:04

Երբ Անդրանիկը վարում էր իր ՄԵԿ ՀԱՅԸ՝ ՄԵԿ ՈՍԿԻ քաղաքականությունը՝ ամեն մի հայ մանուկի դիմաց քրդերին տալով մեկ ոսկի, օրերից մի օր այնպես եղավ, որ հերթական մանուկի դիմաց ֆիդայիներն այլևս չունեին գեթ մեկ ոսկի. Մախլուտոն ձեռքը տարավ գրպանը, դատարկ դուրս եկավ:

Իսկ երեխան շարունակում էր նայել աղերսական հայացքով: Այդ պահին Անդրանիկն իր մոտ կանչեց Ալադին Միսակին՝ ֆիդայիների երգչին. դա նշանակում էր, որ Անդրանիկի հոգին ալեկոծվում է: Ալադին Միսակը սկսեց երգել քրդերեն.

Սիրտս լիքն է, ձեռքս փակ,

Մուշը դարձավ ավերակ,

Փլվեց Նորշեն ու Բերդակ,

Աշխարհն էսպես ու՞ր կերթա:

Ամեն մեկս մի փաշա,

Հիմա դարձել ենք բոշա,

Նեղված ընկել ենք խոսքով,

Որբ ենք գնում կես ոսկով:

Լամուկ, ու՞ր է քո պարոն,

ՈՒ՞ր է մեր քաջ Արաբոն,

Քաջի պատիվ տուր քաջին,

Մեր որբուկին դիր խուրջին:

-Քո երգը ոսկուց զորավոր էր, վերցրու մանուկին,-ասաց քուրդը...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Հենց այս տրամադրությունն ունեմ։

Դիտվել է՝ 9536

Մեկնաբանություններ