Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Աղետը, որ սպասվում է բոլորիս, շատ ավելի մեծ է, քան մեր բոլորի ամբիցիաներն ու վախերը միասին վերցրած

Աղետը, որ սպասվում է բոլորիս, շատ ավելի մեծ է, քան մեր բոլորի ամբիցիաներն ու վախերը միասին վերցրած
11.07.2025 | 13:38

Գիտե՞ք ամենաշատն ինչն է մարդուն հունից հանում։ Այն, որ այս աղետը կանխելու շատ հստակ ձև կա։ Բոլորը գիտեն այդ ձևը, ուստի կարծում եմ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին շատ օրինական ձևով հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը։

ա) «Հայաստան» խմբակցությունն առանց որևէ նախապայմանների միանում է վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ ՈՒնեմ» խմբակցության նախաձեռնությանը։

բ) Վեհափառ Հայրապետն իր մոտ է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներին և ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին։

Բոլորը միասին՝ առանց մեջքի ետևում մատները խաչ պահելու, որոշում են համատեղ ուժերով փրկել երկիրը վրահաս վտանգից։

գ) Եկեղեցու և միասնական ընդդիմության համատեղ կոչով ժողովուրդը դուրս է գալիս փողոց և հանրային ճնշման միջոցով հասնում նրան, որպեսզի իմպիչմենտի գործընթացին միանան նաև ՔՊ-ական պատգամավորները։

Այսքանը։

Դժվա՞ր է։

Հասկանում եմ՝ շատերն ամբիցիաներ ունեն, միմյանց չեն վստահում, վախենում են քայլ անել և այլն։

Բայց ասեմ՝ աղետը, որ սպասվում է բոլորիս, շատ ավելի մեծ է, քան մեր բոլորի ամբիցիաներն ու վախերը միասին վերցրած։

Ես մեծ ասեմ, դուք կործանիչ հասկացեք։

Ոչինչ չի մնալու։

Ոչինչ։

Եվ դա նույնպես բոլորը գիտեն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3226

Մեկնաբանություններ