Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒ՞մ կարելի է անվանել օլիգարխ

ՈՒ՞մ կարելի է անվանել օլիգարխ
20.07.2025 | 10:17

«Օլիգարխ» տերմինն օգտագործելիս մի քիչ ձեզ նեղություն տվեք ու ուսումնասիրեք, թե ում կարելի է անվանել օլիգարխ և ում ո'չ։

Ցավոք, Հայաստանի ժողովրդին համոզել են, որ բոլոր հարուստները վատն են, թալանչի են, գող են ու օլիգարխ են։ Ու ում ուզում անվանում են օլիգարխ առանց հետամուտ լինելու բառի նշանակության ու կիրառելիության մեջ։

Սիրելի ժողովուրդ, օլիգարխը քաղաքական համակարգում ուղիղ կամ միջնորդավորված գործող մեծահարուստն է, ով ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։

Եթե մարդը չունի ազդեցություն քաղաքական որոշումների ընդունման վրա, չունի ազդեցություն գործելու ուղղակի կամ անուղղակի հնարավորություն, ապա այդ մարդը չի կարող համարվել օլիգարխ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6316

Մեկնաբանություններ