Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Արա, էս քպ-ն չի թողնում մարդ գոնե էրկու օր իրանց չհիշի ու չհիշատակի

Արա, էս քպ-ն չի թողնում մարդ գոնե էրկու օր իրանց չհիշի ու չհիշատակի
26.07.2025 | 12:03

ՈՒրեմն, Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ Գյումրու կենտրոնական հրապարակում ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ Վարդավառի միջոցառումը չեղարկում է, քանի որ Շիրակի թեմի առաջնորդն ապօրինի կալանավորված է, իսկ այդ պայմաններում մեծ շուքով տոն նշելը բարոյական չէ։ Ճիշտ որոշում, անխոցելի հիմնավորում։

Ինչ է անում քպ-ն՞:

Մուննաթ է գալիս ու քննադատում է Ռուբենին։

Ասում է՝ ի՞նչ իրավունք ունես գյումրեցիներին զրկել տոնից:

Էրեկ էլ ինչ-որ տեղ կարդացի, որ Ռոմանոսը հայտարարել է, որ Կարապետյանները պարտավոր են … շարունակել իրենց ներդրումները ՀԷՑ-ում։

Չնայած նույն Ռոմանոսը հրաժարվում է կատարել միջազգային դատական ատյանի որոշումն ու ազատել Կարապետյանների ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ հանդիսացող աթոռը։

Սրանք ոչ միայն պետական, միջազգային, եկեղեցական օրենքներն են խախտում, այլև տրամաբանության էլեմենտար կանոնները, Գոշի ասած՝ «բնավորական օրենքը»։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5953

Մեկնաբանություններ