ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք

Անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք
05.08.2025 | 12:35

Հերթական շահախարդախություն. այս անգամ ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան տանդեմի կողմից:

Որոշել եք աղբահանության համար վճարե՞լ: Նախ` ոչ բոլոր վճարման հարթակներն են ընդունում վճարը: Ընդունողներից մեկը ՀայՓոստն է: Սակայն, վերջինս միջնորդավճար է գանձում 1000 դրամից ավելի վճարման դեպքում:

Այսինքն, եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը կազմում է, օրինակ` 1010 դրամ, ապա դուք ստիպված եք ՀայՓոստ-ին վճարել 300 դրամ ավելի գումար` 1310 դրամ:

Եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը 1000 դրամից պակաս է և դուք որոշել եք միանգամից մի քանի ամսվա համար վճարել, ապա ստիպված կլինեք միջնորդավճար վճարել:

Այսպիսով, իրականացվում է ամեն հնարավորը քաղաքացիներին անհարմարություն պատճառելու և վերջիններիս ֆինանսապես ծանրաբեռնելու համար:

Աղբահանության վճարն ընդգրկված է «կոմունալ վճարումներ»-ի ցանկում: Այդ դեպքում, ինչու՞ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վճարման դեպքում միջնորդավճար չկա, իսկ աղբահանության դեպքում կա:

Կարծում եմ` աղբահանության վճարման դեպքում գանձվող միջնորդավճարը ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4690

Մեկնաբանություններ