Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Փաշինյան Նիկոլի նոր ձեռնածությունը

Փաշինյան Նիկոլի նոր ձեռնածությունը
10.08.2025 | 12:18

«Մեզ չպատկանող տարածքները պետք է վերադարձնենք Ադրբեջանին, իրենց չպատկանող տարածքները պետք է վերադարձնեն մեզ»,- Փաշինյան Նիկոլի հերթական ձեռնածությանը (մանիպուլյացիային) քչերն անդրադարձան:

Անշուշտ, խոսքն անկլավների մասին է: Մի կողմից` Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու|Բարխուդարլու, Քյարքի (Տիգրանաշեն), մյուս կողմից` Արծվաշեն:

Անկլավների մասին խոսակցությունները Փաշինյան Նիկոլին անհրաժեշտ են բացառապես 2026 թվականի ընտրություններում լրացուցիչ ձայներ հավաքելու համար:

Հաշվեք, թե Արծվաշենի վերադարձի և «ադրբեջանական» անկլավները չվերադարձնելու որքան շահառու կա Հայաստանում: Վստահեցնում եմ` խոսքը բավական մեծ թվաքանակի մասին է: Իսկ 2026 թվականի ընտրություններում յուրաքանչյուր ձայն կարող է որոշիչ լինել:

Բազմիցս ասել եմ` Ադրբեջանն իր անկլավները կստանա, քանզի իրենց մոտ այդ հարցում առկա է համընդհանուր քաղաքական օրակարգ: Փոխարենը` Արծվաշենը վերադարձնելու հարցում համընդհանուր քաղաքական օրակարգ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց:

Ի՞նչ կլինի: Անկլավների վերաբերյալ Փաշինյան Նիկոլի խոսքին հերթական անգամ կհավատան մի 15-20 հազար քաղաքացի, վերջիններիս մեծամասնությունը կգնա ընտրությունների, կընտրի Փաշինյան Նիկոլին: Նրանք խորը հիասթափություն կապրեն, սակայն դա երկար չի տևի, առավելագույնը` մինչև Փաշինյան Նիկոլի նոր ձեռնածություն (մանիպուլյացիա):

Եվ, այսպես շարունակ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ