Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Կը ցավիմ, որ հայ ծներ է

Կը ցավիմ, որ հայ ծներ է
11.08.2025 | 10:59

Երբ Ա․Խատիսյան, Տրապիզոնեն Բրեստ Լիտովսկի դաշնագրին համար եղած ժողովներեն կը վերադառնար, հետևյալ ուշագրավ հայտնությունը ըրավ Զորավար Անդրանիկին․

«Երբ ընդմիջումներ և հանգիստի պահեր կը տրվեր, այդ փաշաներուն ցավը քեզի հետ էր։ Վեհիբ, Նուրի և Խալիլ փաշաները կըսեին․ ,,Գիտենք, որ դուք կը հաշտվիք մեզի հետ․ Զոր․ Անդրանիկն ալ պիտի հաշտվի՞ մեզի հետ,,։

Վրաց ներկայացուցիչը կըսեր թե՝ ,,Մենք Զոր․ Անդրանիկը պիտի համոզենք, որ Եվրոպա երթա,,։

Վեհիբ փաշան կը պատասխանե․ ,,Աշխարհի որ մեկ անկյունն ալ որ ղրկեք զայն, ան մեզի հետ չի հաշտվիր,,։

Երբ թրքական զինվորականներ Թիֆլիս հասած էին, Վրաց արտաքին գործերու նախարար Գեգեչկորին թուրք փաշաներուն- Վեհիբ, Խալիլ և Նուրի- ճաշկերույթ մը կուտա։ Ճաշկերույթին ատեն վիճաբանություն մը տեղի կունենա Զոր․ Անդրանիկի շուրջ։ Պրն Ջամալյան ամեն բան կուրանա և կը պնդե, թե իրենք Զոր․ Անդրանիկը չեն ճանչնար և ոչ մեկ կապ ունին անոր հետ։ Այն ատեն Խալիլ փաշա ոտքի կելլե և կըսե․ ,,Մենք ալ մի վայրկյան ենթադրենք, թե դուք անոր ըրած գործերը չեք գիտեր և անոր հետ կապ չունիք, բայց Գեներալ Անդրանիկ ինք շատ լավ գիտե, թե ինք ի՞նչ կընե։ Հաճախ կը մտածեմ և ինքնիրենս կըսեմ, թե այս մարդը երեսուն տարի է, որ մեր դեմ կը կռվի, արդյոք չի ձանձրացա՞վ, չի հոգնեցա՞վ կամ չի ծերացա՞վ։ Դուք ինչ կուզեք՝ այն ըսեք կամ ջանք թափեցեք հավատացնել մեզ, կամ ուրանալ զայն և իր գործերը, մենք կը ճանչնանք և գիտենք, թե ով է ան։ Կը ցավիմ, որ Հայ ծներ է»։

Անդրանիկի թիկնապահ Երվանդ ՓԱՓԱԶՅԱՆԻ օրագրությունից, 1924թ.

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 10202

Մեկնաբանություններ