Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Իրական Հայաստանի» պատմության դրվագներից

«Իրական Հայաստանի» պատմության դրվագներից
17.08.2025 | 13:26

2 ամսվա մեջ սկի 9 անգամ կուշտ փորով հաց չկերած ,, «Պողոսն» այսօր իմացավ, որ 2 ամսվա մեջ 90 հազար մարդ համերգ է գնացել: Ինչպիսի՜ ցնծություն, որը զուգահեռաբար տեղի է ունենում «Պողոսի» աղեստամոքսային տրակտի շրջանակներում:

«Պողոսին» հիմա ընդամենը մեկ հարց է տանջում՝ մի՞թե այդքան սպասված ապագան արդեն եկել է, ինչպես հայտարարում է իր վարչապետը: «Կարող ա՞ չի եկել»,- միտք է անում նա: «Երանի եկած չլինի»,- հույս է հայտնում նա, որովհետև «Պողոսը» և հատկապես իր աղեստամոքսային տրակտը մի քիչ այլ պատկերացումներ ունեին ապագայի մասին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6749

Մեկնաբանություններ