Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Թուրք-ադրբեջանական զույգը շարունակում է ներսից ու դրսից հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա

Թուրք-ադրբեջանական զույգը շարունակում է ներսից ու դրսից հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա
21.08.2025 | 14:36

Արցախը Նիկոլ Փաշինյանից ստանալուց հետո Թուրքիան ու Ադրբեջանն անցել են Հայաստանի դեմ հարձակման: Իրենց խանգարում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հեռացնելու համար օգտագործում են Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյունը:

Ալիևը պահանջում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Թուրքիան էլ ամբողջությամբ ուզում է մխրճվել Հայաստանի մեջ, սակայն ռուսական գործոնը խանգարում է այդ ծրագրին:

Ուշագրավ է, որ հենց օգոստոսի 23-ին Թուրքիան որոշել է ակցիա անցկացնել Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ: Այն ռազմաբազայի, որը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից է:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է այդ ամենը: Մենք բոլոր քաղաքական մեթոդներով պաշտպանելու ենք ՀՀ շահերը:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6565

Մեկնաբանություններ