Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գագաթը

Գագաթը
22.08.2025 | 21:59
Օգոստոսի 23
Օրվա մեջ պատահող նեղություններին ու փոքր փորձություններին ուշադրություն մի’ դարձրեք: Այլ տեսեք այն նպատակն ու ծրագիրը, որի իրականացման համար էլ դրանք պատահում են:
Եթե լուռ բարձրանալու ժամանակ դուք ձեր հայացքը սևեռեք այդ ընթացքում պատահող ամեն մի դժվարին ու քարքարոտ տեղի վրա ու միայն դրանք տեսնեք, այդ ժամանակ անչափ դժվարին ու անօգուտ կդառնա ձեր վերելքը:
Իսկ եթե մտածեք, որ յուրաքանչյուր քայլը մոտեցնում է ձեզ լեռանկատարին, որտեղից գեղեցիկ ու փառավոր տեսարաններ պիտի բացվեն ձեր հայացքի առջև, այնժամ վեր մագլցելը բոլորովին այլ կլինի:
Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ