Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Այս մարդն ընդամենը Էրդողանի գործիքն է

Այս մարդն ընդամենը Էրդողանի գործիքն է
27.08.2025 | 14:05

Փաստորեն, համոզիչ չի եղել Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (այժմ` Ահմեդ աշ-Շարաա) կերպարանափոխությունը` գլխավոր և սառնասիրտ ահաբեկչից՝ քաղաքական առաջնորդ։

Սիրիայի ինքնահռչակ նախագահը հայտարարել է.

«Ես իսլամական կուսակցությունների շարունակությունը չեմ, լինեն ջիհադիստական կազմակերպություններ կամ «Մուսուլման եղբայրներ», և ես չեմ հանդիսանում Արաբական գարնան շարունակությունը»։

Ալ-Ջուլանին հնարավորություն ուներ ապացուցել, որ փոխվել է, բայց նա նախընտրեց իրեն ենթակա ահաբեկչական խմբավորումների միջոցով իսկական ջարդեր կազմակերպել ալևիների, դրուզների նկատմամբ, հարձակումներ քրիստոնյա բնակչության կամ նրանց սրբավայրերի նկատմամբ, հարձակումներ քրդերի նկատմամբ։

Այս մարդն ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը, ինչպես նաև Սիրիան վերածի թուրքական կցորդի։

Դե հայերի մեջ էլ կլինեն այս մարդուն համակրողներ, բայց դրանք այն մարդիկ են, ովքեր վաղուց չեն բնակվում Սիրիայում, և սովոր են հեռվից խորհուրդներ տալ Սիրիայում բնակվողներին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6373

Մեկնաբանություններ