Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իսկ ո՞ր պետությունն է Ցեղասպանությունը ճանաչել հայերի «բարի աչքերի» համար

Իսկ ո՞ր պետությունն է Ցեղասպանությունը ճանաչել հայերի «բարի աչքերի» համար
28.08.2025 | 20:31

Փորձում եմ պատկերացնել գեթ մեկ հրեայի, ով իր դժգոհությունը կհայտներ Իտալիայից, Ավստրիայից կամ Նորվեգիայից Հոլոքոստը ճանաչելու և դատապարտելու համար: Չեմ կարող պատկերացնել, քանզի այդօրինակ հրեա չի գտնվի:

Այսօր հայազգի բնակչության զգալի մասը նախանձելի համերաշխությամբ դատապարտեց Բենյամին Նեթանյահուին Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար: Թե բա Իսրայել, իսրայելական զենք և այլն:

Լավ, հայազգի բնակիչները, ի վերջո, ի՞նչ են ուզում: ՈՒզում են, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի՞, թե՞ չճանաչվի: Իսկ միգուցե մասա՞մբ ճանաչվի: Օրինակ, Ֆրանսիան ճանաչի, իսկ Պակիստանը հանկարծ չճանաչի: Տրամաբանորեն` նորմալ ազգերը պետք է ձգտեն, որ իրենց ցեղասպանվելը ճանաչեն հենց ցեղասպանություն իրականացնողները: Եթե շարժվենք այսօրվա տրամաբանությամբ, ապա վստահ եմ` հայազգի բնակիչները կդատապարտեն պայմանական Էրդողանին, որը կհամարձակվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վերջիններս կասեն, որ «դու իրավունք չունես» և կհիշեն, օրինակ, 44-օրյայի բայրաքթարները:

Անկեղծ` չեմ հասկանում, թե ինչու՞ եք դեմ Բենյամին Նեթանյահուի Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարությանը: Անձնական շա՞հ է հետապնդում: Իսկ ո՞ր պետությունն է ցեղասպանությունը ճանաչել հայերի «բարի աչքերի» համար` Բոլի՞վիան, Վենեսուե՞լան, թե՞ Ռուսաստանը: Բոլորն էլ անձնական շահերն են հետապնդել կամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են հայկական հզոր լոբբինգի արդյունքում:

Հիմա, Բենյամին Նեթանյահուից ի՞նչ եք ուզում: Վստահ եմ` վերջինս լրիվ անվճար, առանց որևէ լոբբինգի ճանաչեց այն, ինչի համար միլիարդներ եք ծախսել:

Պատկերացնում եմ` եթե ցեղասպանության դատապարտման համար Նեթանյահուի հայտարարությանն եք դեմ, ապա ի՞նչ կանեք, որ հանկարծ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչի և դատապարտի պայմանական Էրդողանը կամ Ալիևը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4291

Մեկնաբանություններ