Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաքուն ու Անկարան լեգիտիմացնում են իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը

Բաքուն ու Անկարան լեգիտիմացնում են իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը
10.09.2025 | 12:11

Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները:

Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեց:

Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում, Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում, լեգիտիմացնում իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3146

Մեկնաբանություններ