Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսկ Նա հասարակ ձկնորս էր

Իսկ Նա հասարակ ձկնորս էր
10.09.2025 | 12:42

Քաղցկեղի պատճառով քայլելու կարողությունը կորցրած երեխան ինքնագիր խնդրեց իր սիրելի գերաստղից։

Անկեղծ ուրախ եմ, որ «հրաշքը» տեղի ունեցավ, և հրաշք հայ փոքրիկի սպասելիքն իրականացավ։

Վստահ եմ, որ շատերս հուզվեցինք տեսանյութը դիտելիս։

Բայց այն նայելուց աչքերիս առաջ անմիջապես մի այլ դեպք հառնեց։

Շուրջ 2000 տարի առաջ ի ծնե քայլել չկարողացող մեկը ինչ-որ բան էր խնդրում մի մարդուց...

Մարդը մոտեցավ նրան ու չտվեց նրա սպասելիքը, այլ ասաց.

- Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ տալիս եմ քեզ... Հիսուսի Քրիստոսի անունով վե՛ր կաց և քայլի՛ր։

Այդ մարդը գերաստղ չէր և ոչ էլ ֆուտբոլային հրաշագործ, Նա հասարակ ձկնորս էր։

Նրան չէին մեծարում։

Նրան հալածում էին։

Վերջում էլ խաչեցին։

Աշխարհն ինչքան զարգացավ, այնքան երազանքները փոքրացան։

Մարդիկ առաջընթաց ապրեցին, հրաշքներն անէացան...

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ