CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Հայկական իրականությունը

Հայկական իրականությունը
11.09.2025 | 11:07

Ուղիղ երկու տարի առաջ` 2023թ․ սեպտեմբերի 11-ին, Ավինյան Տիգրանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից պահանջեց․

«Ամեն օր տուգանեք, ավելի շատ տուգանեք»:

Ինչպես տեսնում եք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բարեխղճորեն կատարում են Ավինյան Տիգրանի կարգադրությունը:

Ավինյան Տիգրանի պաշտոնավարումը մշտական չէ:

Ի՞նչ են ասելու քաղաքացիներին «ամեն օր տուգանող, ավելի շատ տուգանող» պաշտոնյաներն Ավինյան Տիգրանի պաշտոնավարումից հետո:

Ասելու են, որ «հրաման են կատարել» այնպես, ինչպես ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորները: Եվ դուք դա տրամաբանական կհամարեք և կներեք նրանց: Չէ՞ որ դուք նույնիսկ Կասյան Սարգսին և Նուրիջանյան Ավիսին եք ներել, վերջիններիս անվամբ փողոցներ անվանակոչել:

Դե, նրանք էլ էին «հրաման կատարում»:

Սա է հայկական իրականությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ