Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ձեզ վրա մուննաթ եկեք դիմություն-ընդդիմությունով

Ձեզ վրա մուննաթ եկեք դիմություն-ընդդիմությունով
14.09.2025 | 12:20

Մի դեպքում կարող էիք ՌԴ իշխանության վրա «մուննաթ» գալ՝ Լեռնային Ղարաբաղին (Արցախ) առնչվող հարցում:

2020թ նոյեմբերի 9/10 -ի Եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո, պարտավոր էիք հրավիրել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ լիագումար նիստ և ընդունել որոշում.

1-ին. Հայաստանի Հանրապետությունը, ստանձնելով պատերազմը դադարեցնելու

արդեն հռչակված պարտավորությունները, այլևս անկարող է լինել

Լեռնային Ղարաբաղի (Արցախ) անվտանգության երաշխավորը:

2-րդ. ՀՀ -ն սույն որոշումն ընդունելու պահից դադարեցնում է ԼՂ-ի

անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ Խաղաղապահ զորամիավորումն է գտնվում ԼՂ տարածքում, ԼՂ անվտանգության երաշխավորի իր

պարտավորությունները պատվիրակում է ՌԴ ին:

Արե՞լ եք:

Ո՛չ:

Այլ հարցերով էիք զբաղված:

Չնայած քանիցս և՛ ես, և՛ էլի ընկերներ բարձրաձայնել ենք՝ իսկ անվտանգության հա՞րցը...

Պատասխանը եղել է՝ «ռուսի խաղաղապահն այնտեղ ա, էլի»։

Իսկ Խաղաղապահի առաջ անվտանգության երաշխավորի խնդիր չի դրվել ընդհանրապես։

Ձեզ վրա մուննաթ եկեք դիմություն-ընդդիմությունով։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ