Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հանդարտ զորություն

Հանդարտ զորություն
14.09.2025 | 21:59

Սեպտեմբերի 15

Հանգստություն գտիր Ինձ մոտ: Երբ հոգնած մարմնի բնությունը ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի: Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական Զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը:

Ապագայի համար վախ մի ունեցիր: Հանգիստ ու անշարժ եղիր, այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ:

Աշխարհը իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ. իսկ Իմ թագավորության մեջ այս է չափանիշը` զորությունը հանդարտության մեջ է կայանում: «Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»: Ի՜նչ խոստում. ի՜նչ փառավոր իրագործում: Խաղաղության Զորություն և Զորության Խաղաղություն:

Հանգստություն գտիր Ինձ մոտ: Ինձնից վերցրու Զորությունդ:

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ