Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ճաշակեցեք ու վստահեք

Ճաշակեցեք ու վստահեք
19.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 20
Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը (Սող. ԼԴ)։
Աստված բարի է. վստահեք Իրեն։
Իմացեք, որ ամեն ինչ լավ է։ Ասեք շարունակ՝ Աստված բարի է։
Ներկան ու ապագան, ինչպես որ կան, Իր ձեռքը հանձնեք, իմանալով, որ Նա բարի է։ Նա կարող է կարգ ու կանոն ստեղծել քաոսից, չարիքից՝ բարիք, խռովությունից՝ խաղաղություն։
Ես և Հայրը մեկ ենք։ Մենք մեկ ենք նաև բարիք անելու կամեցողությամբ։
Աստծո համար Իր զավակներին բարիք անելը նշանակում է մասնակից դարձնել նրանց Իր բարությանը։
Աստված Բարի է։ Նրա միակ կամքն է Իր բարությունը առատորեն հեղել ձեզ վրա և Աստված, անշուշտ, կանի այս։
Միայն թե վստահեք, հեռացրեք ձեզնից վախը։
Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ