Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.09.2025 | 22:00
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,
Այսօրվա լուսաբացով գոհությամբ սրտիս դռները լայն բացում եմ Քո առջև։
Քո Խոսքն ուսուցանում է.
«Հավատա՛ Տիրոջը, և Նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ դի՛ր նրա վրա» (Սիրաք 2:6):
Տե՛ր, այդ խոսքերով զորացած` դիմում եմ Քեզ խոնարհ հոգով,
Եվ աղաչում, որ իմ սիրտը միշտ մնա փարված Քո անշեջ ներկայությանը։
Օրհնի՛ր ինձ այսօր,
որ չշեղվեմ շողացող, բայց խաբկանքով լի աշխարհից, որ անխոնջ լինեմ Քո ծառայության ճանապարհին։
Թող Քո սուրբ ներկայությունը լինի մեր ուղեկիցը ամեն օր,
ու մեզ առաջնորդի սուրբ ու արդար ուղիներով,
որ մեր կյանքը դառնա Քո անսահման սիրո ու ողորմության վկայություն։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4424

Մեկնաբանություններ