Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չորս օրում՝ չորս սպանություն․ պետությունը դադարել է կատարել իր առաքելությունը

Չորս օրում՝ չորս սպանություն․ պետությունը դադարել է կատարել իր առաքելությունը
29.09.2025 | 10:55

Վերջին չորս օրում արդեն չորրորդ սպանությունն է Հայաստանում։

Վերջին դեպքը՝ Կապանում․ 37-ամյա Յուրի Մարգարյանը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց և, ցավոք, գիտակցության չգալով մահացել։

Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ․ սա հասարակական անվտանգության համակարգային կոլապս է։

Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու գույքը, նշանակում է՝ այն դադարել է իրականացնել իր հիմնական առաքելությունը։

Հիմնական պատճառները․

1․ ՆԳ նախարարն ու ոստիկանության ղեկավարությունը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին։ Նրանց հրաժարականը պարտադիր է՝ որպես նվազագույն քաղաքական պատասխանատվություն։

2․ Իրավապահ համակարգը վերածվել է իշխանության քաղաքական սպասարկուի։ Այդ պատճառով հանցավորությունը մնում է անպատիժ ու անկասելի։

3, Իշխանության ներսում իշխող դիլետանտիզմը տարածվել է նաև իրավապահ մարմինների վրա՝ կտրուկ իջեցնելով դրանց աշխատանքի որակը։

Վերջին սպանությունների այս շարքը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին ողբերգություններ, այլ որպես ահազանգ, որ Հայաստանում ձևավորվել է ազգային անվտանգության նոր սպառնալիք՝ ներքին անկառավարելիություն։

Եթե այս ճգնաժամին անհապաղ քաղաքական լուծում չտրվի, այն անխուսափելիորեն վերածվելու է խորացող սոցիալական աղետի։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 16450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ