Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.10.2025 | 22:00
Ամենասուրբ Աստված,
փառք ու գոհություն եմ մատուցում Քո անսահման սիրո համար։
Դու ինձ նոր օր պարգևեցիր, նոր հնարավորություն՝
Քեզ մոտենալու և Քո կամքը կատարելու։
Մաքրիր սիրտս գիշերվա ծանրությունից,
վերացրու հոգուս վրայից տրտմությունը,
և օրհնիր ինձ խաղաղ մտքով ու մաքուր հավատքով։
Թող այս օրը լինի Քո ներկայության ճանապարհորդություն՝
ուր քայլերս առաջնորդվեն Քո Խոսքով,
ու շուրթերս վկայեն Քո անունը։
Տե՛ր իմ,
լցրու ինձ համբերությամբ,
ուրախացրու սիրտս Քո Սուրբ Հոգու շնորհներով,
և հիշեցրու, որ ամեն վայրկյան Քո աչքի առաջ եմ։
Թող ոչինչ չխլի իմ խաղաղությունը,
և ոչինչ չկանգնի իմ աղոթքի ճանապարհին։
Օրհնիր, Տե՛ր, ընտանիքս և բոլոր նրանց, ովքեր խնդրում են Քեզանից,
պահպանիր նրանց առողջությունն ու խաղաղությունը։
Քո Սուրբ Հոգին թող միշտ ուղեկից լինի մեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3986

Մեկնաբանություններ