Սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի` ցուցադրել, որ օրենքը խախտելու հարցում իրենք ոչ մի կոմպլեքս չունեն եւ ոչ մի բանից հետ չեն կանգնելու` ցինիզմի, անամոթության, ապօրինության հարցում անգերազանցելի են...եւ երկրորդ` ուղղակի գժվացնել նորմալ մարդկանց, որ անզորությունից, կատաղությունից իրենց պատեպատ տան ու մտածեն, որ «սրանց դեմ խաղ չկա»...
Ես մեռա ասելով, որ երբ փողոցում մարդ է լինում, հո դրա իմաստը մենակ իշխանափոխությունը չէ՞, այլ էս լկտիությունը սահմանափակելը, իշխանությունների ապօրինությունները զսպելը:
Մի վայրկյան մի կասկածեք` եթե այս տարի փողոցային շարժում ու պայքարի մի ալիք նախաձեռնվեր, թեկուզ` իր վերջնանպատակին չհասներ, հիմա ոչ Սամվել Կարապետյանը բանտում կլիներ, ոչ Միքայել Աջապահյանը... ու չէին համարձակվի խոսել Վարդան Ղուկասյանին` Գյումրիի համայնքապետարանից, իսկ կաթողիկոսին` Վեհարանից «դուրս շպրտելու» մասին։
Էնպես որ, իմացեք` «ֆանարիկներով» երթերը ձեռ առնողները մեծ, շատ մեծ վնաս են տալիս մեզ բոլորիս։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ