Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սրանց գլխավոր նպատակը ուտելն ու էլի ուտելն է

Սրանց գլխավոր նպատակը ուտելն ու էլի ուտելն է
05.10.2025 | 12:10

ՈՒտելը ֆետիշացրած սույն կերպարի կողմակիցները մի քանի օր է համացանցում վնգստում էին, թե բա Գյումրու օրը նշում են ազերիների կողմից Շուշիի մշակութային տան ռմբակոծման օրը, երբ զոհվեցին տասնյակ ոստիկաններ։

Հուզառատ գրառումներ էին անում և այլն։

Հետաքրքիր է, այդ նույն նախիրը բան չունի՞ ասելու այս էժանագին նյութի կապակցությամբ (տեսանյութը՝ ՖԲ-ում):

Թե՞ սա նորմալ է` և' խորովածով նշում են հայերիս համար այդ ողբերգալից օրը, և' Աննա֊Էրատոյի Չինաստանից գալը, և' Աննայի կողմից Էրդողանի գիրքը կարդալը։

Սրանց գլխավոր նպատակն ուտելն ու էլի ուտելն է...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ․Գ․

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1547016346711996

Դիտվել է՝ 5925

Մեկնաբանություններ