Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.10.2025 | 22:00
Տիրամայր,
որ հավատացիր Տիրոջ խոսքին,
և Աստծո խոսքը դարձավ մարմին Քո որովայնում։
Այսօր ես էլ օրհնում եմ Տիրոջը, որին ծնեցիր ողջ աշխարհի փրկության համար։
Սուրբ Կույս,
Դու, որ լսեցիր Գաբրիել հրեշտակի ողջույնը և խոնարհությամբ պատասխանեցիր.
«Ահա Տիրոջ աղախինը՝ թող լինի ինձ ըստ Քո խոսքի»,
օգնիր, որ ես էլ այս օրը սկսեմ նույն խոնարհությամբ՝ ընդունելով Աստծո կամքը առանց տրտունջի։
Մայր քնքուշ,
Դու լուռ պահեցիր հավատքի ճանապարհը՝
խաչի ցավից մինչև Հարության լույսը։
Սովորեցրու մեզ նույնպես անցնել օրվա փորձությունները՝
առանց դառնության, բայց հույսով։
Քեզ եմ ապավինում,
Մայր Բարության և Քնքշության,
Դու, որ գրկեցիր Աստծուն,
գրկիր և ինձ և Քո բարեխոսությամբ ամուր պահիր :
Ամե՛ն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4104

Մեկնաբանություններ