Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Նիկոլը ժողովրդի վստահությունն է կոտրում զինված ուժերի հանդեպ

Նիկոլը ժողովրդի վստահությունն է կոտրում զինված ուժերի հանդեպ
16.10.2025 | 11:39

Ե՞րբ է երկիրը ուժեղ։

Երբ զինված ուժերը հավատում և վստահում են իրենց թիկունքը պահող ժողովրդին։

Ե՞րբ է ժողովուրդը կանգնում իր զինված ուժերի թիկունքին։

Երբ ժողովուրդը գիտի, որ զինված ուժերը ծառայում են հանուն ժողովրդի անվտանգության։

Ի՞նչ է անում նիկոլը։

Ժողովրդի վստահությունն է կոտրում զինված ուժերի հանդեպ։

նիկոլի վարած քաղաքականությունը, որը թելադրվում և ուղղորդվում է Արևմուտքից, ունի մեկ նպատակ՝ ստրկամիտ դարձնել Հայ ժողովրդին, որպեսզի նա չհավատա և ոչ մեկին, թեկուզ իր սեփական զավակին։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3206

Մեկնաբանություններ