Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անգործություն չկա

Անգործություն չկա
24.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 25
Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա:
ՈՒրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել: Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք: Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է: Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը` դրամը, իր այլասերող բնույթով զգալի դժվարություններ կհարուցի:
Նշանակում է` հարկավոր է օրը օրին ավելի մեծ հաղթանակներ տանել անձի նկատմամբ, որպեսզի հաստատուն դառնա ձեր վստահությունը` վերջնական հաղթանակի համար:
Թեկուզ կարող է և այնպես լինել, որ դուք չտեսնեք ձեր հաղթանակը` աշխարհի ուժերի և զորությունների վրա:
Անգործությունը կվերանա, եթե մարդիկ ճիշտ իրագործեն այս պայմանը: Իսկ եթե մեկը իսկապես գործ չունի, թող ինքն իրեն հաղթանակող ուժի վերածի. հաղթահարելով նախ իր մեջ եղած հոռին ու չարը, ապա և` իր տանեցիների, ապա` իր ողջ շրջապատի: Այդ ժամանակ նա արդեն կդառնա մի ուժ, որի կարիքը կա և ով պետք է արդեն գործի անցնի:
Պարապ ժամեր չկան Իմ թագավորության մեջ:
Սպասելը իբրև անգործություն կարող է համարվել արտաքին աշխարհի կողմից, սակայն այդ սպասումը կա և կարող է լինել մեծ գործունեության մի ժամանակ` մարդու ներքին կյանքի և իր շուրջը եղող նյութաշխարհի իրականության համար:
Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ