Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իսկ Հայաստանում ուսանողությունը ասելիք չունի

Իսկ Հայաստանում ուսանողությունը ասելիք չունի
30.10.2025 | 16:23

Սերբիայում ուսանողները կրկին փողոց են հանել տասնյակ հազարների: Պատճառը նույնն է՝ կոռուպցիան, որի հետևանքով կայարանի շինություն էր փլուզվել, և մահացել էր 16 մարդ: Այս պատահարը դարձրել են պետության ձախողման ցուցիչ և պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը: Սրանք ծեծ ու ջարդ են անում, անցնում է մի քանի ամիս, ավելի մեծ թվով են դուրս գալիս փողոց, չեն հանձնվում:

Հայաստանում կոռուպցիայի (ներառում է նաև իշխանությունների անգործությունը) հետևանքով Սուրմալու պայթեց, նույնքան մարդ զոհվեց՝ ուսանողությունը ասելիք չունի:

Իշխանությունները հազարների տարան պատերազմ, հետո ասացին, որ այն, ինչի համար ձեզ պատերազմ էինք տարել, մերը չենք համարում: Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Իշխանությունները բարձրաստիճան հոգևորականների են ապօրինի դատում ու բանտարկում: Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Իշխանությունները արդարադատության մայրը լացացրել են (մեղմ ասած): Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Հետաքննող լրագրողները իշանության ներկայացուցիչների տասնյակ միլիոնների կոռուպցիոն գործեր են մեջտեղ հանում: Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Այո, #nիkոլ-ը ճիշտ է, կրթական համակարգը ոտքից գլուխ ձախողված է, այլապես ինքը երկրի ղեկավար չէր դառնա: Իսկ ուսանողությունն էլ մտածել կիմանար, սեփական կյանքին տեր լինելուց չէր փախչի, պատասխանատվության գիտակցություն կունենար:

Ցավոք, նրանք մեկտեղ են գալիս միայն և առայժմ (հուսամ`առայժմ) այն դեպքերում, երբ խրախճանքի առիթ կա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5685

Մեկնաբանություններ